Մատչելիության հղումներ

Սյունիքում մեկնարկել են պատգամավորի լրացուցիչ ընտրությունները


Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում այսօր առավոտյան ժամը 8֊ից մեկնարկեցին Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները։

Թիվ 38 ընտրատարածքում կա 76 ընտրատեղամաս, ընտրողների թիվը, ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ունեցած տվյալների, ավելի քան 49 հազար է։

Այս պահի դրությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվել է մեկ բողոք։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, երեկ ինքը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել դիմում֊բողոք, նշելով, որ սեպտեմբերի 25֊ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգություն» կուսակցության քարոզչական խմբի գործունեությունը թիվ 38 ընտրատարածքում։

Փոստանջյանը ներկայացրել է միջադեպի մանրամասները և նշել․ ֊ «Այս միջադեպը, որպես Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի միջամտություն Հայաստանի Հանրապետության նախընտրական գործընթացներին, ստեղծել է անհավասար պայմաններ՝ որոշակիորեն նպաստելով տարածաշրջանում վախի սփռմանը և ընդդիմադիր տրամադրված ընտրողների շրջանում ապատիայի տարածմանը, ինչը կբերի նրանց ցածր մասնակցությանը ընտրությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG