Մատչելիության հղումներ

Նոր հուժկու երկրաշարժը կրկին ցնցել է Պակիստանը


Պակիստան -- Բնակիչները շրջում են երկրաշարժից քանդված տան ավերակներում, 25-ը սեպտեմբերի, 2013թ․

Պակիստան -- Բնակիչները շրջում են երկրաշարժից քանդված տան ավերակներում, 25-ը սեպտեմբերի, 2013թ․

Պակիստանի՝ արդեն իսկ ավերված հարավ-արևմտյան շրջաններում տեղի ունեցած նոր հուժկու երկրաշարժը առնվազն 10 մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ամերիկյան գեոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, Բալուջիստան նահանգում տեղ է ունեցել 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այս նույն նահանգում երեքշաբթի օրը 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ավելի քան 500 մարդու կյանք էր խլել:

Պակիստանի իշխանությունները ճիգեր են գործադրում ավերված բնակավայրերում մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG