Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 19-ից 24-ը պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի տարբեր բաժիններ են բերվել ընդհանուր թվով 33 անձ:

Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը, հասցեները: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Մարմնավաճառներն ուղարկվել են առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:

Ոստիկանությունը իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG