Մատչելիության հղումներ

Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետ


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Այս զրույցը կարելի է պատմական որակել, քանի որ սա վերջին 30 տարիներին ԱՄՆ և Իրանի նախագահների առաջին զրույցն է:

Օբաման ասել է, թե Ռոհանիի հետ խոսակցությունն իրեն հույս է ներշնչել, որ Վաշինգտոնը և Թեհրանը կարող են համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

ԱՄՆ դաշնակից Իսրայելը և արևմտյան տերությունները Իրանի միջուկային ծրագիրը իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիք են համարում, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ իր այդ ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG