Մատչելիության հղումներ

Նախախորհրդարանի աջակիցները ծեծի են ենթարկվել


Երեկ երեկոյան Նախախորհրդարանի աջակիցներ՝ 67-ամյա Սուրեն Գևորգյանը և 64-ամյա Սահակ Պողոսյանը Ավետիսյան 80 հասցեում՝ իրենց բակում, ծեծի են ենթարկվել ոմն Հրաչ անունով քաղաքացու կողմից:

Սուրեն Գևորգյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին:

Սահակ Պողոսյանը համոզված է, որ դեպքը անմիջական կապ ունի իրենց քաղաքացիական ակտիվության հետ, քանի որ վերջին շրջանում իրենք մասնակցել են տարբեր ակցիաների՝ շուկայի դիմաց, քաղաքապետարանի մոտ, գրեթե յուրաքանչյուր օր Կոմիտաս 5-ի բնակիչների կողքին են եղել:

«Հերթական վախի չափաբաժինն են ուզում սրսկել: Բայց եթե մարդը ունի գաղափար, ունի նպատակ, ունի իր հայրենիքի, իր երեխաների ապագայի նկատմամբ մտահոգություն ինչպե՞ս կարող է դադարեցնել պայքարը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Նա սակայն մտահոգություն հայտնեց այն առիթով, որ իրենց վրա հարձակում գործած անձն այժմ ազատության մեջ է, նրան առավոտյան տեսել են շենքի բնակիչները:

Ոստիկանությունն առայժմ միայն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG