Մատչելիության հղումներ

Դատական դեպարտամենտի ղեկավարը ազատվեց զբաղեցրած պաշտոնից


Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ այսօր կայացած նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը։

Ոստիկանությունը նախօրեին հայտարարել էր, որ Միսակ Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ և այդ առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է որպես կասկածյալ: Սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG