Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը


Գուրգեն Մարգարյանի հուղարկավորությունը, Երևան, 25-ը փետրվարի, 2004թ․

Գուրգեն Մարգարյանի հուղարկավորությունը, Երևան, 25-ը փետրվարի, 2004թ․

Վաղը Երևանում՝ Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում տեղի կունենա 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացման արարողությունը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայի դատարանը 2004 թվականին ցմահ ազատազրկման էր դատապարտել ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին: Այդուհանդերձ, անցած տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան էքստրադիցիայի ենթարկեց մարդասպանին, որը Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից և իր հայրենիքում փաստացի հերոսացվեց: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG