Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանիայում մտադիր են վերանայել իրենց ժամային գոտին


Տեսարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից

Տեսարան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից

Իսպանիայի իշխանությունները ցանկանում են փոխել երկրի ժամային գետին և վերադառնալ Մեծ Բրիտանիայի ու Պորտուգալիայի հետ նույն ժամային գոտուն:

Այսպիսով, հնարավոր է` շուտով վերանայվի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ընդունած որոշումը նացիստական Գերմանիայի հետ ժամային գոտիները համապատասխանեցնելու մասին:

Ժամային գոտու փոփոխման կողմնակիցները հատուկ զեկույց են ներկայացրել խորհրդարան, որում նշվում է, թե վերջին 71 տարիներին գործող կարգը հանգեցրել է նրան, որ իսպանացիները քնում են ավելի քիչ, սնվում են ավելի ուշ, բացի այդ` տուժում է նաև տնտեսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG