Մատչելիության հղումներ

Ղարաբաղի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան Քերոլայն Քոքսին


Բարոնուհի Քերոլայն Քոքսը Երևանում հանդիպում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 20-ը սեպտեմբերի, 2013թ․
Բարոնուհի Քերոլայն Քոքսը Երևանում հանդիպում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 20-ը սեպտեմբերի, 2013թ․
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը 80-րդ այցն է կատարել Լեռնային Ղարաբաղ:

Երեկ Ստեփանակերտում ընդունելով բարոնուհուն և նրան ուղեկցող անձանց՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ նրա հոբելյանական այցը անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:

Սահակյանը Քոքսին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ինչպես Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջն է փոխանցում՝ «Արցախին և նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար»:

Մինչ Լեռնային Ղարաբաղը մեկնելը Քերոլայն Քոքսը այցելել էր Հայաստան և հանդիպել, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG