Մատչելիության հղումներ

logo-print

Հրիսթեա․ «Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը կշարունակվի»


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեա, արխիվ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեա, արխիվ

Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակվելու է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Այդ մասին այսօր Բագրատաշենում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության Տրայան Հրիսթեան:

Միաժամանակ, նա նշեց, թե պետք է հասկանան՝ առաջիկայում ինչպես շարունակեն համագործակցությունը, որպեսզի այն հակասության մեջ չմտնի Մաքսային միությանը անդամակցությամբ Հայաստանի ստանձնելիք պարտավորությունների հետ:

Բագրատաշենում այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի և Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ տեղի ունեցավ ԵՄ-ի ֆինանսավորմամբ կառուցվելիք նոր սահմանային անցումային կետի հիմնարկեքը:


Սարգիս Հարությունյան, Բագրատաշենից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG