Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Սարգսյանը՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան


Արմեն Սարգսյանը (աջից) ուղեկցում է Ուելսի արքայազն Չարլզին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի և Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, 30-ը մայիսի, 2013թ․

Արմեն Սարգսյանը (աջից) ուղեկցում է Ուելսի արքայազն Չարլզին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի և Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, 30-ը մայիսի, 2013թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն) նշանակելու մասին:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Արմեն Սարգսյանը 1990-ականների սկզբին, ինչպես նաև 1998-2000 թվականներին զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 1996 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի մարտը Հայաստանի վարչապետն էր:

Այս տարվա մայիսին «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը կազմակերպել էր Ուելսի արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG