Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միասին հետևել են Ռուսաստանում և Բելառուսում ընթացող 6-օրյա զորավարժություններին, որոնց մասնակցել է ավելի քան 22 հազար զինծառայող, 500-ից ավելի զրահապատ մեքենա, մոտ 90 ինքնաթիռ ու նավեր:
Զորավարժություններից երեքն անցկացվել են Բելառուսի, երկուսը՝ Ռուսաստանի տարածքում:
Ռուսաստանը և Բելառուսը հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում, սակայն առաջին անգամ դրանք իրականացվել են միաժամանակ երկու երկրներում:
Բելառուսի նախագահը զորավարժություններին հետևել է իր 9-ամյա որդու հետ: