Մատչելիության հղումներ

ՄՕԿ․ «Ռուսաստանում ընդունված օրենքը չի խոչընդոտում Օլիմպիադային»


Ռուսաստանում ընդունված օրենքի դեմ բողոքի ցույց Մոսկվայում՝ Սոչիի Օլիմպիադայի կազմկոմիտեի շենքի դիմաց, 25-ը սեպտեմբերի, 2013թ․

Ռուսաստանում ընդունված օրենքի դեմ բողոքի ցույց Մոսկվայում՝ Սոչիի Օլիմպիադայի կազմկոմիտեի շենքի դիմաց, 25-ը սեպտեմբերի, 2013թ․

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ Ռուսաստանում ընդունված միասեռականության քարոզչությունն արգելող օրենքը չի խոչընդոտում Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացմանը:

ՄՕԿ-ը իրավասու չէ քննարկել խաղերն ընդունող երկրի օրենքները, եթե Օլիմպիական խարտիան ակնհայտ խախտված չէ, հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգման հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Քիլին:

Սոչիում 2014 թվականի փետրվարին կմեկնարկեն ձմեռային Օլիմպիական խաղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG