Մատչելիության հղումներ

Նյու Յորքում հանդիպեցին Քերրին և Զարիֆը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորք, 26-ը սեպտեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին կարճատև հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Քերրին ասել է, որ գոհ է Թեհրանի վիճելի միջուկային ծրագրի բանակցությունների շուրջ Իրանի դրական մոտեցումներից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ Զարիֆի հետ հանդիպումով չի պատրաստվում փարատել միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Քերիի խոսքերով՝ Իրանը պետք է իր գործողություններով թուլացնի միջուկային ծրագրի հետ կապված անհանգստությունները:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Գերմանիայի դիվանագետները:

Կողմերը պայմանավորվել են հանդիպել հաջորդ ամիս Ժնևում՝ հետագա բանակցությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG