Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել


Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG