Մատչելիության հղումներ

Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ


Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը մասնակցել է վերակառուցված և արդիականացված Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում այցելել Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ շրջայցի ժամանակ ծանոթացել է հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին:

Մարզի Սյունիք համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG