Մատչելիության հղումներ

Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ:

Ոստիկանությունը փոխանցում է, որ Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, դեռ երկու շաբաթ առաջ ոստիկանությունը հայտարարել էր, որ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքների և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG