Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին արժանացել է Լեխ Վալենսայի անվան մրցանակին


Ռուսաստան -- Ոստիկանությունը Միխայիլ Խոդորկովսկուն ուղեկցում է Մոսկվայի դատարան, 31-ը մարտի, 2009թ․

Ռուսաստան -- Ոստիկանությունը Միխայիլ Խոդորկովսկուն ուղեկցում է Մոսկվայի դատարան, 31-ը մարտի, 2009թ․

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան այսօր Գդանսկում հայտարարել է, որ իր անվան 2013 թվականի մրցանակը շնորհվում է Ռուսաստանում երկարատև ազատազրկման դատապարտված նախկին մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկուն։

Վալենսան հայտարարել է, որ Խոդորկովսկին մրցանակը ստանում է հանուն քաղաքացիական հասարակության արժեքների պաշտպանության, տնտեսական ազատությունների, արդարության և մարդու արժանապատվության մղած պայքարում խիզախություն ցուցաբերելու համար։

Վալենսան մրցանակը կիրակի օրը կփոխանցի Խոդորկովսկու որդուն՝ Պավելին։

Մրցանակի հետ մեկտեղ Խոդորկովսկին կստանա 100 հազար դոլար։

Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ քաղաքացի Միխայիլ Խոդորկովսկին ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու, ֆինանսական մեքենայությունների, փողի լվացման և յուրացման մեղադրանքներով։ Ներկայումս Խոդորկովսկին բանտում է, պատժաժամկետը կսպառվի 2017 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG