Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցեց Տարոն Մարգարյանի հարցով


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:

Հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին, դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի ոլորտում որոշակի բիզնես շահերի առկայության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG