Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովին է ներկայացրել գլխավոր դատախազի թեկնածությունը:

Առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում և փակ գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի այդ կապակցությամբ:

Գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ նախագահի ներկայացմամբ և խորհրդարանի կողմից:

Վերջին 9 տարիներին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Աղվան Հովսեփյանը այդ պաշտոնին հրաժեշտ տվեց 13 օր առաջ, իսկ երկու օր առաջ նախագահի կարգադրությամբ նշանակվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG