Մատչելիության հղումներ

Ռոհանին մտադիր է 3-6 ամսում համաձայնության գալ միջազգային հանրության հետ


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթից հետո, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2013թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթից հետո, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2013թ․
Իրանի նախագահը հայտարարել է, որ մտադիր է 3-6 ամսվա ընթացքում միջազգային հանրության հետ համաձայնության գալ միջուկային էներգիայի հարցում:

Washington Post-ին տված հարցազրույցում Հասան Ռոհանին ասել է, որ միջուկային էներգիայի հարցի լուծումը կարող է դառնալ Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորման սկզբնակետ:

Այսօր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի դիվանագետների հանդիպումը, որի օրակարգում Իրանի միջուկային ծրագիրն է։

Ռոհանին ասել է, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիից ստացել է այդ բանակցություններն ավարտին հասցնելու լիազորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG