Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 6:57 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ընկերության տարածքում, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատել է 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, մեկ գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ և 1 ավտոզամբյուղ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09, մարվել՝ 12:13-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ 1900 քառակուսի մետր, և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քառակուսի մետր մակերեսով:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի խմբի պետը ստացել է ոտնաթաթի վնասվածք և հոսպիտալացվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG