Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ը մինչև նոյեմբերի 16-ը դուրս է բերվել էներգացանցից


Մեծամորի ատոմակայանը, արխիվ

Մեծամորի ատոմակայանը, արխիվ

Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1:20, Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ մասին այսօր տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG