Մատչելիության հղումներ

Ռոհանի․ «Իրանը կայունության երաշխիք ապահովող երկիր է»


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2013թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2013թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, երեկ ելույթ ունենալով Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ Իրանը ոչ թե տարածաշրջանային վտանգ է ներկայացնում, այլ հակառակը՝ Մերձավոր Արևելքում և աշխարհում ընդհանրապես կայունության երաշխիք ապահովող երկիր է։

Իրանի նախագահը հույս ունի բարելավել հարաբերությունները գերտերությունների հետ՝ հարթեցնելով ծայրահեղականության դրսևորումները։

Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, Իրանի նախագահի հետ ԱՄՆ-ի նախագահի հանդիպումը հնարավոր չի եղել կազմակերպել։

Ավելի վաղ Բարաք Օբաման ողջունել էր պաշտոնական Թեհրանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, նշելով, որ իրենք կարող են հիմք ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG