Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիական 11 իսլամիստ խմբավորում չի ընդունում Ազգային խորհուրդը


Սիրիա - Իսլամիստական «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները Հալեպի արվարձաններում մարտերի ժամանակ, ապրիլ, 2013թ․

Սիրիա - Իսլամիստական «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները Հալեպի արվարձաններում մարտերի ժամանակ, ապրիլ, 2013թ․

Սիրիական 11 իսլամիստական խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում Սիրիայի ընդդիմադիրների Ազգային խորհուրդն ու դրա անցումային կառավարության ղեկավար Ահմեդ Թոմեհին։

Նրանց խոսքերով՝ արտասահմանում գտնվող այս կառույցը չի կանոնակարգում իրենց գործունեությունը և չի ներկայացնում իրենց շահերը։

Ինչպես հայտնում է BBC-ն, այս հայտարարության տակ ստորագրածների թվով առաջատարը «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորումն է, որը համարվում է Իրաքի «Ալ-Ղաիդա»-ի կողմից հիմնված կառույց։

Հայտարարության տակ ստորագրածները կոչ են արել հետևել շարիաթի օրենքներին Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG