Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները կաշխատեն նաև Հալեպում և Հոմսում


Սիրիա - ՄԱԿ-ի փորձագետների ավտոշարասյունը ուղևորվում է դեպի Դամասկոսի զինվորական հոսպիտալ, 30-ը օգոստոսի, 2013թ․

Սիրիա - ՄԱԿ-ի փորձագետների ավտոշարասյունը ուղևորվում է դեպի Դամասկոսի զինվորական հոսպիտալ, 30-ը օգոստոսի, 2013թ․

Այսօր Սիրիա կվերադառնան ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով փորձագետները: Նրանք կշարունակեն ուսումնասիրել քիմիական զենքի կիրառման դեպքերը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցում նշվել էր, որ օգոստոսի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում կիրառվել է զարին քիմիական նյութ, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

Այսօր արդեն ուսումնասիրություններ կանցկացվեն Հալեպ և Հոմս քաղաքներում, որտեղ ևս ենթադրաբար կիրառվել է քիմիական զենք։

Քիմիական զենքի կիրառման համար Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG