Մատչելիության հղումներ

Ստեղծվեց Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողով


Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հուլիսյան բողոքի ակցիաներից

Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ հուլիսյան բողոքի ակցիաներից

Երեկ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է մի հանձնաժողով, որը պետք է քննարկի ներքաղաքային ուղևորափոխադրումների սակագնի հետ կապված հարցերն ու որոշում կայացնի սակագնի փոփոխության մասին։

Հանձնաժողովի կազմում ներառված են ինչպես քաղաքապետարանի աշխատակիցներ, այնպես էլ տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Դրանց շարքում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հանրային խորհրդի, ճանապարհային ոստիկանության, տրանսպորտի նախարարության, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, տարբեր բուհերի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նախագահը Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն է։

Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա առաջիկա հինգ օրերի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG