Մատչելիության հղումներ

Մխիթարյանի հերթական գեղեցիկ գոլը Գերմանիայում


Հենրիխ Մխիթարյանը գրավում է ʺTSV 1860ʺ ակումբի դարպասը Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլում։ Մյունխեն, 24 սեպտեմբերի, 2013թ.

Հենրիխ Մխիթարյանը գրավում է ʺTSV 1860ʺ ակումբի դարպասը Գերմանիայի Գավաթի երկրորդ փուլում։ Մյունխեն, 24 սեպտեմբերի, 2013թ.

Դորթմունդի «Բորուսիան» Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (Deutscher Fußball-Bund) Գավաթի երկրորդ փուլում Մյուխնենում 2-0 հաշվով հաշվով առավելության է հասել Գերմանիայի առաջին լիգայում հանդես եկող «1860» ակումբի նկատմամբ։ Խաղը բավական ծանր էր և լարված։

«1860»-ը տնային հանդիպումներն անցկացնում է Մյունխենի չքնաղ «Ալիանց Արենայում», որը կիսում է գերմանական ֆուտբոլի հսկա «Բավարիայի» հետ։

Թիմն ունի անվերապահորեն նվիրված երկրպագուներ և միշտ արժանի դիմադրություն է ցույց տալիս նույնիսկ ամենահեղինակավոր մրցակիցների հետ հանդիպումներում։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում, այնուամենայնիվ, նկատելի էր դորթմունդցիների մարզական ավելի բարձր մակարդակը։ Նրանց հարվածներից չորսը դիպել է դարպասաձողին։

104-րդ րոպեին մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված, որը վարպետորեն իրացրել է փոխարինման դուրս եկած Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

108-րդ րոպեին Յոնաս Հոֆմանն աջ եզրից աներևակայելի ճշգրիտ փոխանցմամբ գնդակն ուղարկել է դարպասի մոտ գտնվող Հենրիխ Մխիթարյանին, ով տեխնիկական գեղեցիկ հնարքներով շփոթության է մատնել պաշտպաններին ու դարպասապահին և հաշիվը դարձրել է 2-0։

Հաղթանակից հետո Դորթմունդի «Բորուսիան» անցել է Գերմանիայի Գավաթի երրորդ փուլ։

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Գավաթը համարվում է երկրորդ կարևոր մրցաշարը Բունդեսլիգայի առաջնությունից հետո։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG