Մատչելիության հղումներ

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ դեսպանը կարևորել է, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից:

Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվել է որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրել է միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:

ԱՄՆ դեսպանը հույս է հայտնեց, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG