Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի փորձագետները կվերադառնան Սիրիա


Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով փորձագետները կվերադառնան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս սեպտեմբերի 25-ին:

«Մենք գոհ ենք, որ մեր համառ կոչերն այն մասին, որ ՄԱԿ-ի փորձագետները պետք է վերադառնան Սիրիա և ուսումնասիրեն քիմիական զենքի կիրառման այլ դեպքեր ևս, արդյունք տվեցին»,- հայտարարել է Ռյաբկովը:

ՄԱԿ-ի փորձագետները անցյալ շաբաթ հրապարակեցին իրենց եզրակացությունը Դամասկոսի արվարձաններում օգոստոսի 21-ի դեպքերի կապակցությամբ՝ նշելով, որ այնտեղ զարին քիմիական գազ է կիրառվել, ինչը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան:

Սեպտեմբերի 14-ին Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին համաձայնեցրել են Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման և մինչև 2014 թվականի կեսերը դրա ոչնչացման կարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG