Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտի գլխավորած պատվիրակությանը, որին այսօր ընդունել է ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ Եղիազարյանը նշել է երկու երկրների ոստիկանական կառույցների նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում կարվի առավելագույնը գործակցությունն ավելի առարկայական դարձնելու, գործընկերությունը, հատկապես անդրազգային հանցավորության բնագավառում, որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Իմբերտը հավաստիացրել է, որ գործակցությունը երկու երկրների ոստիկանական համակարգերի միջև առաջիկայում ավելի կխորանա:

Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաև Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ում, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, քննչական գլխավոր վարչությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG