Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի ԱԳ նախարարը հանդիպեց Հեյգին և կհանդիպի Քերրիին


ԱՄՆ - Մեծ Բրիտանիայի և Իրանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2013թ․

ԱՄՆ - Մեծ Բրիտանիայի և Իրանի արտգործնախարարներ Ուիլյամ Հեյգի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2013թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը հանդիպելու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, որոնց կմասնակցեն նաև Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները:

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է լինելու:

Մինչ այդ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդիպել է իր բրիտանացի պաշտոնակից Ուիլյամ Հեյգի հետ: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ողջունել է պաշտոնական Թեհրանի քայլերը՝ բարելավելու հարաբերությունները Արևմուտքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG