Մատչելիության հղումներ

Հայրիկյան. «Սեդրակյանը ընդամենը միջնորդ էր»


«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Գործով տուժող Պարույր Հայրիկյանը այսօր ներկա չէր դատավճռի ընթերցմանը, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մահափորձի պատվիրատուն այդպես էլ բացահայտված չէ, որ Սեդրակյանը ընդամենը միջնորդ էր։

XS
SM
MD
LG