Մատչելիության հղումներ

Ամերիկացի և կանադացի գործիչները այցելում են Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը կիրակի օրը ընդունել է Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր և գործադիր մարմինների մի խումբ ներկայացուցիչների:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Կալիֆորնիայի և Ղարաբաղի միջև հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական և մշակութային ոլորտներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ղարաբաղը շահագրգռված է Կալիֆորնիայի հետ գործակցության ընդլայնմամբ՝ այն համարելով պահանջված ու օգտակար:

Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդունել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղ - Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Բակո Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնմամբ ու խորացմամբ և այս համատեքստում առանձնակի կարևորել է Կանադայի հետ գործակցությունը:

Հիշեցնենք, պաշտոնական Բաքուն «սև ցուցակում» է ընդգրկում «առանց իր թույլտվության» Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրացիներին և արգելում նրանց մուտքը Ադրբեջան: Այս տարվա օգոստոսի սկզբին Ադրբեջանի հրապարակած ցուցակում, մասնավորապես, ներառված էր 335 մարդու անուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG