Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ-ի նիստին


ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների Սոչիի նիստի մասնակիցները, 23-ը սեպտեմբերի, 2013թ․
ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների Սոչիի նիստի մասնակիցները, 23-ը սեպտեմբերի, 2013թ․
Այսօր Սոչիում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստի մասնակիցներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 2012 թվականի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին, հավանություն են տվել օրվա երկրորդ կեսին կայանալիք ՀԱԽ-ի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին, մասնավորապես՝ ՀԱԽ-ի նստաշրջանի կոմյունիկեին, մինչև 2020 թվականը ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրին, ինչպես նաև սիրիական և դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ-ի հայտարարության նախագծերին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Նիստի մասնակիցները համաձայնեցրել են Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG