Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ընդդիմությունը հռչակագիր ընդունեց


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 22-ը սեպտեմբերի, 2013թ․

Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 22-ը սեպտեմբերի, 2013թ․

Բաքվում ընդդիմության երեկվա բողոքի մեծ ակցիայի ժամանակ ընդունվել է հռչակագիր՝ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի համար նորմալ պայմաններ ստեղծելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներով։

Նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, ինչպես հայտնի է, առաջադրել է Ջամիլ Հասանլիին. ընդդիմությունը ահազանգում է հատկապես մարզերում Հասանլիի նախընտրական հանդիպումները խոչընդոտելու մասին։

Երեկվա հանրահավաքին ընդդիմադիրների հաշվարկներով ներկա է եղել մոտ 10 հազար մարդ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների թիվը չի գերազանցել 2 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG