Մատչելիության հղումներ

Նախագահը մեկնում է Սոչի


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը, նստաշրջանին նախատեսվում է քննարկել օրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Սոչի է մեկնում նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG