Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդ. «Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է»


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Պատարագ Մայր Աթոռում, արխիվ

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Պատարագ Մայր Աթոռում, արխիվ

Կիրակի օրը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Պատարագից հետո, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվել է խաղաղության աղոթք՝ Սիրիայի, և հոգեհանգստյան պաշտոն՝ Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մինչ արարողության սկսվելը ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն է ուղղել Վեհափառը՝ մասնավորաբար ընդգծելով, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է, ուր հայ ժողովրդի բազում զավակներ հարյուրամյակներ առաջ և հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան են գտել և հնարավորություն ստացել ազատորեն կազմակերպելու իրենց հոգևոր-մշակութային կյանքը, եկեղեցիների կամարների ներքո կերտելու իրենց պայծառ ու շեն կյանքը:

Խոսելով ներկայիս Սիրիայում ստեղծված դժվարին կացության և սիրիահայ համայնքի կարիքների մասին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է. - «Մենք հորդոր և հրավեր ենք բերում ձեզ, սիրելի՛ հայորդիներ, որպեսզի ըստ ամենայնի զորակցություն բերեք կարիքի մեջ գտնվող ձեր եղբայրներին ու քույրերին: Մենք հրավիրում ենք ձեզ նաև առատացնելու ձեր մշտական աղոթքը, որովհետև ձեր աղոթքը մխիթարություն պիտի պարգևի նրանց, միաժամանակ պիտի զորացնի նրանց հոգին` հաղթահարելու այդ դժվարությունները և խաղաղ ժամանակների հույսով ապրելու, որպեսզի կարողանան պահպանել այն ժառանգությունը, որ մեր հայրերը կերտել են Սիրիայի օրհնյալ երկրի մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG