Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաք Բաքվում


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 22-ը սեպտեմբերի, 2013թ.

Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 22-ը սեպտեմբերի, 2013թ.

Այսօր Ադրբեջանի ընդդիմությունը խոշոր հանրահավաք է անցկացնում Բաքվում։ Հաղորդվում է, որ հանրահավաքին ներկա է մոտ 2 հազար մարդ։

Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմակերպած հանրահավաքը տեղի է ունենում մայրաքաղաքի Յասամլի թաղամասի մարզադաշտում։

Ադրբեջանի Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին այսօր ասել է, որ հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունները կդառնան «պայքար հայրենիքի, երեխաների ապագայի և ամբողջ ազգի համար»։

Ընդդիմության թեկնբածու Քամիլ Հասանլին մարտահրավեր է նետել գործող նախագահ Իլհամ Ալիևին, ով 2003 թվականից իշխում է իր հոր՝ Հեյդար Ալիևի մահվանից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG