Մատչելիության հղումներ

Լավրովը քննադատում է Արևմուտքի քաղաքականությունը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը Արևմուտքին դատապարտել է Սիրիայի ճգնաժամի հարցում «ծայրահեղ քաղաքականացված մոտեցում» դրսևորելու համար։

Ելույթ ունենալով Ռուսաստանի Առաջին հեռուստածրագրով, Լավրովն ասել է, որ Արևմուտքի մտադրությունն է պաշտոնանկ անել նախագահ Բաշար ալ-Ասադին և այդպես ապացուցել, որ «Մերձավոր Արևելքում Արևմուտքն է պատվիրում երաժշտությունը»։

Լավրովի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները Մոսկվային շանտաժի է ենթարկում, ակնարկելով, թե կդադարեցնի համագործակցությունը քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չաջակցի Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություն արտոնող բանաձևը։

Լավրովն ասել է, որ ինքն ավելի վաղ պայմանավորվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ այն մասին, որ Անվտանգության խորհրդի բանաձև քվեարկություն կդրվի միայն քիմիական զենքի արգելման միջազգային կազմամերպության զեկույցից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG