Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսում հայանպաստ խմբի նոր համանախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ, Նյու Յորքից կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարգարյանը շնորհավորել է Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պարտականությունների իրականացման ասպարեզում:

Կոնգրեսականը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում:

Դեսպան Մարգարյանն ու կոնգրեսական Գրիմը քննարկել են Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը և իրականացվելիք աշխատանքները, մտքեր փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG