Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հակատանկային մեքենա է արտադրում


Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, 26-ը հունիսի, 2013թ․

Ադրբեջան - Զորահանդես Բաքվում, 26-ը հունիսի, 2013թ․

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մասնագետները Gürzə պարեկային մեքենայի հիման վրա ստեղծել են Əqrəb հակատանկային մեքենան:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, այս մարտական մեքենայի սպառազինությունում ներառված են «Սկիֆ» և «Սփայք» տիպի կառավարվող հակատանկային հրթիռային համալիրներ, ինչպես նաև երկու կողմերում տեղադրված 7․62 տրամաչափի գնդացիրներ:

Ադրբեջանական գործակալության վկայությամբ՝ Əqrəb-ը մեծ անցողունակություն ունի և կարող է տանկերի դեմ մարտ մղել ցանկացած տեղանքում:

Նոր մեքենայի առաջին նմուշը ցուցադրվել է այս տարվա հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG