Մատչելիության հղումներ

logo-print

Բացվեց անձնագրերի և վիզաների վարչության նոր շենքը


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային պայմաններին, այցելել մի շարք ստորաբաժանումներ և զրուցել աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ոլորտի պատասխանատուները Սերժ Սարգսյանին զեկուցել են նրա հանձնարարությամբ Հայաստանի քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների մասին:

Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կտրուկ աճով պայմանավորված ՝ 2012 թվականին անհրաժեշտություն էր առաջացել բարեփոխել ընթացակարգերը և ենթակառուցվածքները: Նախագահի հանձնարարությամբ 2012-ի հուլիսից որոշում է կայացվել առավել հստակեցնել քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգերը, արդիականացնել տեխնիկական միջոցները, ապահովել դիմումների ընթացքի վերաբերյալ դիմումատուների իրազեկվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG