Մատչելիության հղումներ

logo-print

Նարեկ Սարգսյանի նկատմամբ գործի հարուցումը մերժվեց


Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյան

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հաղորդելով այդ մասին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը հիշեցնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազություն իր ներկայացրած դիմումի հիման վրա ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում էին նյութեր՝ Երևանի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:

Նարեկ Սարգսյանը օգոստոսի սկզբին ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG