Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՀ-ի պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի իշխանությունների հետ


Տիգրան Սարգսյանը հանդիպում է Մարկ Հորթոնի հետ, արխիվ

Տիգրան Սարգսյանը հանդիպում է Մարկ Հորթոնի հետ, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը՝ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ը այցելել է Երևան՝ Հայաստանի հետ հիմնադրամի հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:

ԱՄՀ-ի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի և Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի, ինչպես նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի և բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Քննարկումներն արդյունավետ էին, և առաջընթաց է գրանցվել 2013 թվականի մնացած ժամանակահատվածի և 2014-16 թվականների քաղաքականության և միջոցառումների ուղղությամբ: Հետագա քննարկումներն ակնկալվում են Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հոկտեմբերին կայանալիք ժողովների ընթացքում», - այցի ավարտին հայտարարել է Մարկ Հորթոնը:

Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ-ի առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքների վերաբերյալ՝ կապված արտաքին մաքսատուրքերի, առևտրի և ներդրումների հետ:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG