Մատչելիության հղումներ

Ռոհանի․ «Իրանի իշխանությունները երբեք ատոմային զենք չեն ստեղծի»


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթի ժամանակ, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթի ժամանակ, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի իշխանությունները երբեք ատոմային զենք չեն ստեղծի, ուստի ինքը կարող է Արևմուտքի հետ բանակցել այս վիճահարույց հարցի շուրջ։

Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի առաջնորդը նշել է, որ նախագահ ընտրվելու կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայից լավատեսական և կառուցողական նամակ է ստացել։

Հաջորդ շաբաթ սպասվում է Իրանի նախագահի այցը Նյու Յորք, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Սպասվում է, որ Ռոհանին կհանդիպի նաև Օբամային։

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կփորձի հասկանալ՝ արդյոք Ռոհանին ցանկանո՞ւմ է լավացնել հարաբերությունները միջազգային հանրության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG