Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Մեծարգո պարոն նախագահ, խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG