Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը կարևորում է ՀԱՊԿ-ում միացյալ ավիացիայի ստեղծումը


Արթուր Բաղդասարյան

Արթուր Բաղդասարյան

Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի ունենալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը «հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ստեղծում»: Այդ մասին ասել է Հայաստանր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի Արթուր Բաղդասարյանը այսօր՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:

«ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն», - Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հայտարարել է Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG