Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը չեղյալ հայտարարեց իր այցը ԱՄՆ


Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆ, արխիվ
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆ, արխիվ
Վերջին ժամերին աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել Բրազիլիայի նախագահի որոշումը, ով չեղյալ է հայտարարել Միացյալ Նահանգներ իր պետական այցը:

Դիլմա Ռուսեֆը իր որոշումը պատճառաբանել է հայտնի լրտեսական սկանդալով: Մոսկվայում գտնվող ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցներին փոխանցել էր, թե գործակալությունը գաղտնընթերցել է Բրազիլիայի նախագահի և նրա օգնականների էլեկտրոնային նամակագրությունը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե հատուկ հետաքննություն է անցկացվելու այդ կապակցությամբ:

Հայտնի է դարձել նաև, որ դեռ երկուշաբթի օրը Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսեֆի հետ, սակայն միևնույն է՝ Բրազիլիայի նախագահը չեղյալ է հայտարարել իր այցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG