Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ջերարդ Գաֆեսճեանը


Ջերարդ Գաֆեսչյան
Ջերարդ Գաֆեսչյան
Կյանքի 88-րդ տարում վախճանվել է ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճեանը: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին Գաֆեսճեան արվեստի կենտրոնից:

Ջերարդ Գաֆեսճեանը Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի, Գաֆեսճեան թանգարանի հիմնադրամի և Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հիմնադիրն է:

Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամի միջոցով հայտնի բարեգործը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանին մի շարք ծրագրերի իրականացման համար, մասնավորապես՝ հիմնանորոգել է Երևանի Կասկադ համալիրը, որտեղ էլ գործում է Գաֆեսճեան արվեստի կենտրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG